Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Դադարեցվել է անորակ դեղի շրջանառությունը

01:10, շաբաթ, 09 փետրվարի, 2019 թ.
Դադարեցվել է անորակ դեղի շրջանառությունը

Հայաստանի «ՆՕԿԻ» Հ/Ձ ՍՊԸ դեղագործական ընկերության «Կարդիո-ԱՍ, ացետիլսալիցիլաթթու, դեղահատեր 100մգ, բլիստերում-(20/2x10)՝ 118, 218, 317 սերիաներ» դեղը ձեռքի մեջ փշրվում է, ունի տհաճ համ: «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի 2018 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 0114194218 լաբորատոր փորձաքննության եզրակացության համաձայն դեղի նշված սերիաների դեղահատերն անհարթ մակերեսով են, արտահայտված քացախաթթվի հոտով, բլիստերում որոշ դեղահատերի վրա «ASPIRIN100» դրվագրվածի բացակայությամբ, իսկ 317 սերիան չի համապատասխանում նաև ացետիլսալիցիլաթթվի քանակով` 95մգ/դհ-ի փոխարեն 86.3 մգ/դհ-84.67մգ/դհ է:
     Առողջապահության նախարարի 2019 թվականի հունվարի 30-ի թիվ 205-Ա հրամանով հանձնարարվել է դեղերի մեծածախ իրացմամբ զբաղվող, դեղատնային գործունեություն իրականացնող, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին՝ դադարեցնել «ՆՕԿԻ» Հ/Ձ ՍՊԸ դեղագործական ընկերության արտադրության «ԿԱՐԴԻՈ-ԱՍ, ացետիլսալիցիլաթթու, դեղահատեր, 100մգ, բլիստերում-(20/2X10/)» դեղի վերոնշյալ սերիաների շրջանառությունը Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում, իսկ դեղագործական ընկերությանը հանձնարարվել է ապահովել նշված սերիաների դեղերի հետհավաքի կազմակերպումը:
     Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը իրազեկում է. զգոն լինել և զերծ մնալ «Կարդիո-ԱՍ» դեղի նշված սերիաների ձեռք բերումից, իրացումից և կիրառումից:

| | |
2684 | 0
Facebook
COMMENT.am