Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 20 փետրվարի, 2019 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Համացանց

Տալլինի Նիգուլիստե եկեղեցում տեղի է ունեցել Կոմիտաս Վարդապետի 150-ամյակին նվիրված միջոցառում

18:05, ուրբաթ, 08 փետրվարի, 2019 թ.
Տալլինի Նիգուլիստե եկեղեցում տեղի է ունեցել Կոմիտաս Վարդապետի 150-ամյակին նվիրված միջոցառում

ՀՀ արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքյան էջում գրված է. «Փետրվարի 7-ին Տալլինի Նիգուլիստե եկեղեցում տեղի է ունեցել «Գյուրջիև» համույթի համերգը՝ նվիրված Կոմիտաս Վարդապետի 150-ամյակին: Միջոցառմանը, որը նախաձեռնվել էր Էստոնիայում ՀՀ դեսպանության կողմից, ողջույնի խոսքով հանդես են եկալ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և Էստոնիայի մշակույթի նախարարության գլխավոր քարտուղար Տարվի Սիթսը: Ողջունելով հյուրերին՝ նախարար Մնացականյանը, մասնավորապես, նշել է. «Հայերի ու էստոնացիների միջև շփումները գալիս են դարերի խորքից, երկու ժողովուրդները վայելում են փոխադարձ հարգանք, կիսում տարբեր խնդիրները միասնաբար հաղթահարելու պատմություն: Սակայն մեր ժողովուրդներին միավորում է առավել զորեղ ուժ, և այդ ուժը մշակույթն է»»:

| | |
538 | 0
Facebook