Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Այն, ինչ այսօր ցուցադրվում է եթերով, տարիներ հետո մեր երեխաների քթերից է դուրս գալու». Նորայր Նորիկյան

04:05, շաբաթ, 09 փետրվարի, 2019 թ.
«Այն, ինչ այսօր ցուցադրվում է եթերով, տարիներ հետո մեր երեխաների քթերից է դուրս գալու». Նորայր Նորիկյան

Փաստաբան Նորայր Նորիկյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Միանշանակ կողջունեմ և կհամարեմ բեկումնային քայլ, եթե իսկապես որոշում կայացվի ամբողջությամբ արգելել հանրային վայրերում ծխելը: Իսկ եթե մի փոքր առաջ էլ գնանք և ուղղակիորեն արգելենք անորակ սերիալների արտադրությունն ու ցուցադրումը, կհամարեմ, որ անգնահատելի գործ ենք անում մատաղ սերնդի դաստիարակման գործում: Եկեք անկեղծ լինենք, այդ սերիալներն այսօր ավելի մեծ դերակատարություն ու ազեցություն ունեն մեր երեխաների «դաստիարակության» գործում, քան մեր ողջ կրթական համակարգը՝ մանկապարտեզից մինչև դպրոց ու ԲՈՒՀ: Այն, ինչ այսօր ցուցադրվում է եթերով, տարիներ հետո մեր երեխաների քթերից է դուրս գալու՝ դրա դառը հետևանքներով հանդերձ... Ինքնախաբեությամբ չզբաղվենք, թե փայլուն սերունդ ենք մեծացնում... Այդ սերնդին իրապես կրթել ու նորմալ դաստիարակել է պետք...»:

| | |
6492 | 4
Facebook
COMMENT.am