Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հնչեցվող պնդումերը վերոհիշյալ ծրագրում նենգափոխվել են». Արման Մելիքյան

03:05, շաբաթ, 09 փետրվարի, 2019 թ.
«Հնչեցվող պնդումերը վերոհիշյալ ծրագրում նենգափոխվել են». Արման Մելիքյան

Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կառավարության ծրագրի արտաքին քաղաքականությանը նվիրված բաժնում Արցախի՝ բանակցային գործընթացի լիարժեք մասնակցությունն ապահովելու մասին դրույթը բացակայում է: Դրա փոխարեն խոսվում է այն մասին, որ «Արցախի կարգավիճակը և անվտանգության ապահովումը բանակցային գործընթացում Հայաստանի առաջնահերթ գերակայություններն են»: Այսինքն՝ Հայաստանի կառավարությունը ծրագրում է բանակցել այն հարցերի շուրջ, որոնց վերաբերյալ ՀՀ վարչապետը բանակցելու մանդատ չի ստացել արցախահայությունից: Արցախի՝ բանակցությունների լիիրավ կողմ լինելու անհրաժեշտության վերաբերյալ մինչ այժմ հնչեցվող պնդումերը վերոհիշյալ ծրագրում նենգափոխվել են ու վերաշարադրվել հետևյալ կերպ. «Կառավարությունը վերահաստատում է, որ Արցախը, որպես հակամարտության հիմնական կողմ, պետք է որոշիչ ձայն և ներգրավվածություն ունենա իրական և տևական խաղաղության հաստատմանն ուղղված հանգուցալուծման գործընթացում»: Փաստորեն, այսպիսով Հայաստանի կառավարության կողմից հատուկ ընդգծված է, որ բանակցային գործընթացն ու «հանգուցալուծման» գործընթացը տարբեր բաներ են և Արցախը միայն երկրորդին է մասնակցելու... Միգուցե...»:

| | |
2305 | 1
Facebook
COMMENT.am