Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Օրենքի խախտում. Կառավարության ծրագիրը վերջնական չէ. «Ժամանակ»

09:25, ուրբաթ, 08 փետրվարի, 2019 թ.
Օրենքի խախտում. Կառավարության ծրագիրը վերջնական չէ. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. «Կառավարությունը վերջապես իր գործունեության ծրագիրն ուղարկեց խորհրդարան: Բայց պարզվում է, որ դա վերջնական փաստաթուղթ չէ, այլ անընդհատ փոփոխվող և լրացվող:

Հիմա նախագիծը գրողներն ուսումնասիրում են արձագանքները և փորձում ըստ դրա լրացնել տեքստը: Պատգամավորներին էլ զգուշացրել են, որ վերջնական տարբերակը կարող է էականորեն տարբերվել հրապարակվածից:

Դա, իհարկե, օրենքի խախտում է, բայց հիմա նման մանրուքների վրա ոչ ոք ուշադրություն չի դարձնում»:

Մանրամասները՝ թերթի համարում:

3263 | 1
Facebook