Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ըստ շրջանառվող լուրերի՝ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվելու. «Հրապարակ»

09:20, ուրբաթ, 08 փետրվարի, 2019 թ.
Ըստ շրջանառվող լուրերի՝ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվելու. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Երեկ Հատուկ քննչական ծառայությունում՝ Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում, վկայի կարգավիճակով հարցաքննվել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Նախօրեին հարցաքննվել էր նաև Սերժ Սարգսյանը․ սա նրա երրորդ հարցաքննությունն էր։ Մենք տեղեկացանք, որ մոտ 1500 հարցից կազմված հարցաշար են նրան ներկայացրել, որի մեջ ոչ միայն Մարտի 1-ի թեման է։

Մասնավորապես, Սեյրան Օհանյանի՝ պաշտպանության նախարար եղած տարիներին, «Հարավկովկասյան երկաթուղու»՝ խոտանված ռելսերի վաճառքի դրվագով են հարցեր տվել։ Այս դեպքով քրեական գործ կա հարուցված։ Ըստ որոշ աղբյուրների, այդ գումարներից նախկին իշխանությունը ժամանակին զենք է ձեռք բերել»։

Մանրամասները՝ թերթի համարում:

| | |
3201 | 0
Facebook