Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

ԿԲ-ն դրամի փոխարժեքը պահում է ռեպրեսիվ միջոցներով. «Ժամանակ»

09:15, ուրբաթ, 08 փետրվարի, 2019 թ.
ԿԲ-ն դրամի փոխարժեքը պահում է ռեպրեսիվ միջոցներով. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. «Չնայած ԿԲ բոլոր հավաստիացումներին, թե մակրոտնտեսական վիճակը Հայաստանում կայուն է, երեկ դրամի փոխարժեքի հերթական արժեզրկման ականատեսը դարձանք:

Բանկային համակարգին մոտ կանգնած մեր աղբյուրը պնդում է, որ ԿԲ-ն դրամի փոխարժեքը պահում է ռեպրեսիվ միջոցներով՝ թույլ չտալով, որ բանկերը դոլար գնեն, եթե անգամ դրա պահանջարկը կա: Եթե նախկինում ԿԲ-ն դրամի փոխարժեքի վրա ազդում էր արտարժութային ինտերվենցիաներով, հիմա այդ ֆինանսական գործիքին դիմելու հնարավորությունը ևս սահմանափակ է՝ արտաքին պահուստների վատ վիճակի պատճառով»:

Մանրամասները՝ թերթի համարում:

3800 | 1
Facebook