Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է ապրիլի 24-ի վերաբերյալ Մակրոնի հայտարարությանը

17:35, հինգշաբթի, 07 փետրվարի, 2019 թ.
Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է ապրիլի 24-ի վերաբերյալ Մակրոնի հայտարարությանը

Թուրքիայի ԱԳՆ-ն անդրադարձել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու վերաբերյալ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի որոշմանը:

Ավելի վաղ այն մեկնաբանել էր Թուրքիայի նախագահի խոսնակը:

«Ֆրանսիացի քաղաքական գործիչները, ովքեր չգիտեն Ֆրանսիայի պատմությունը, որը մեզ հայտնի է վայրագություններով, իրավունք չունեն մեզ դաս տալ: Անկարան բազմից հասկացրել է ֆրանսիացի պաշտոնական անձանց, որ 1915-ի իրադարձությունները պետք է քննարկվեն՝ հաշվի առնելով իրավական, պատմական և գիտական փաստերը»,- ասել է Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Համի Աքսոյը:

11191 | 2
Facebook