Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Սերժ Սարգսյանը ցուցմունք է տվել Քոչարյանի դեմ

12:45, հինգշաբթի, 07 փետրվարի, 2019 թ.
Սերժ Սարգսյանը ցուցմունք է տվել Քոչարյանի դեմ

«Դուք պատկերացնո՞ւմ եք՝ եթե ես սկսեմ մեկնաբանել, թե ինչից է տեղյակ եղել պարոն Սերժ Սարգսյանը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ռ. Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, ըստ որի՝ «Ժառանգության» նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանն ասել է, որ 2008-ի մարտի 1-ի երեկոյան Սերժ Սարգսյանը գիտեր, թե ինչ է եղել և ինչ է լինելու:

Հիշեցնենք՝ օրեր առաջ Սերժ Սարգսյանը վկայի կարգավիճակով հարցաքննվել է Մարտի 1-ի գործի շրջանակներում: ՀՔԾ-ն որևէ մեկնաբանություն այդպես էլ չտվեց դրա վերաբերյալ: Ասում են՝ Սերժ Սարգսյանը ծավալուն ցուցմունք է տվել Քոչարյանի դեմ ու չի բացառվում, որ հենց դա էլ ազդեց Վերաքննիչի այսօրվա որոշման վրա: Ալումյանի կտրուկ արձագանքը ևս վկայեց այդ մասին:

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
31227 | 5
Facebook