Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Փետրվարի 7-ը համացանցում հայատառ գրելու օրն է

10:45, հինգշաբթի, 07 փետրվարի, 2019 թ.
Փետրվարի 7-ը համացանցում հայատառ գրելու օրն է

Այս նախաձեռնությունը մեկնարկել է 2012թ-ի փետրվարի 7-ից, ֆեյսբուքյան օգտատեր Զոհրապ Եգանյանի գրառումով, որով ի պաշտպանություն վիրտուալ հարթակներում մեսրոպատառ հայերենի պաշտպանության, կոչ էր արվում փետրվարի 7-ը հռչակել համացանցում հայատառ գրելու օր: Տարիների ընթացքում նախաձեռնությանը միացել են բազմաթիվ անհատներ, կազմակերպություններ, քաղաքական ու հասարական գործիչներ: Հատկանշական է նաև, որ հաղթահարված են տեխնիկական ու ծրագրային խոչընդոտները՝ համացանցին միացող բոլոր տեսակի սարքերից արդեն կարելի է գրել մեսրոպատառ հայերեն: Նախաձեռնության բոլոր անդամների ու մեր տեսակետները կիսողների անունից մեկ անգամ ևս կոչ ենք անում թեʹ պետական, թեʹ մասնավոր կազմակերպություններին, անհատներին համացանցում հայերեն գրել, բացառապես մեսրոպատառ: Հաշվի առնելով փաստը, որ հատկապես դպրոցահասակների շրջանում դեռևս գերիշխող է ոչ մեսրոպատառ հայերենը և մտահոգված լինելով նմանատիպ այլ փաստերի առկայությամբ, հայտնում ենք մեսրոպատառ հայերենի պաշտպանությանն ուղղված ցանկացած տեսակի օրենսդրական նախաձեռնության քննարկմանը մասնակցելու մեր պատրաստակամության մասին:

Համացանցում հայատառ գրելու հասարակական նախաձեռնություն

2634 | 0
Facebook