Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Սերժ Սարգսյանի համար պաշտպանական թիմ է ստեղծվել. «Հրապարակ»

09:30, հինգշաբթի, 07 փետրվարի, 2019 թ.
Սերժ Սարգսյանի համար պաշտպանական թիմ է ստեղծվել. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Օրերս մամուլում գրվեց, որ փետրվարի 1-ին Սերժ Սարգսյանին հրավիրել են ՀՔԾ՝ հարցաքննության, և մի քանի ժամ հարցաքննել Մարտի 1-ի գործով։ Բայց պարզվում է՝ սա Սերժ Սարգսյանի առաջին հարցաքննությունը չի եղել, դրանից առաջ էլի էր նա ՀՔԾ հրավիրվել։

Ավելին, տեղեկացանք, որ երեկ նույնպես նա այցելել է ՀՔԾ ու բավականին երկար մնացել այնտեղ։ Թեպետ ՀՔԾ-ից մեր հարցին հրաժարվեցին պատասխանել, ասացին, որ որեւէ հարցի չեն պատասխանում այս թեմայով։

Մեր տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանի համար պրոֆեսիոնալ իրավաբանների թիմ է ստեղծվել, որոնք այս օրերին կոնսուլտացիաներ են անցկացնում նրա հետ, թե ինչպես պահի իրեն հարցաքննության ժամանակ։ Թիմը գլխավորում են արդարադատության երկու նախկին նախարարներ Դավիթ Հարությունյանն ու Արփինե Հովհաննիսյանը, որոնք երկուսն էլ իշխանափոխությունից հետո լծվել են իրավապաշտպան գործունեության»։

Մանրամասները՝ թերթի համարում:

| | |
3735 | 0
Facebook