Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Անկարան դատապարտել է Հայոց ցեղասպանության մասին Փարիզի որոշումը

15:25, չորեքշաբթի, 06 փետրվարի, 2019 թ.
Անկարան դատապարտել է Հայոց ցեղասպանության մասին Փարիզի որոշումը

Թուրքիան վճռականորեն դատապարտում է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու մասին Փարիզի որոշումը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը:

«Վճռականորեն դատապարտում ենք նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունը: Հայոց ցեղասպանության մասին պնդումները քաղաքական սուտ են, հակասում են պատմական փաստերին և իրավական հիմքեր չունեն»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ Անկարան դատապարտում է և չի ընդունում «սեփական երկիրը փրկելու համար քաղաքական իրադարձությունը պատմական գործիքի վերածելու ձգտումը»:

Նշենք, որ Ֆրանսիան պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 2001թ-ին:

10444 | 2
Facebook