Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ահազանգ է հնչեցվում, որ բազմաթիվ գիտնականներ կմնան առանց աշխատանքի». վարչապետը՝ նախարարին

12:15, չորեքշաբթի, 06 փետրվարի, 2019 թ.
«Ահազանգ է հնչեցվում, որ բազմաթիվ գիտնականներ կմնան առանց աշխատանքի». վարչապետը՝ նախարարին

«Վերջին շրջանում ահազանգ է հնչեցվում, որ բազմաթիվ գիտնականներ կմնան առանց աշխատանքի: Ի՞նչն է ստեղծված իրավիճակի պատճառը»,- կառավարության նիստի ժամանակ դիմելով ԿԳ նախարարին՝ հարցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«ՀՀ կառավարությունը 2018-ին դեկտեմբերի 27-ին ընդունել է 2019-ի բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին համապատասխան որոշում ու առաջարկվում է բազային ֆինանսավորումը մի շարք բուհերի ու գիտահետազոտական կենտրոնների իրականացնել 2018-ի սեպտեմբերի 24-ի ԿԳՆ-ն կողմից ստեղծված բազային ու պետական նպատակային ծրագրերի նախագծերի քննարկման հանձնաժողովի սահմանված կարգով: Առաջիկա շաբաթվա ընթացքում շրջանառության մեջ կդրվի գիտատեխնիկական պետական կազմակերպությունների գործունեության արդյունավետության գնահատման, բազային ֆինանսավորման սկզբունքները հաստատելու մասին ԿԳ հրամանն ու մինչև տարվա կեսը կունենանք կենտրոնների արդյունավետություն ու միանգամայն նոր կարգ կառաջարկենք, քանի որ ունենք մեծ բաց»,- ասաց Արայիկ Հարությունյանը՝ պարզաբանելով. «Ունեցել ենք որոշում 2018 սեպտեմբերին, որով հաստատել ենք բուհերի բազային ֆինանսավորման մրցույթը և երբ դեկտեմբերի վերջին ընդունել ենք որոշումը, այս հանգամանքը հաշվի չենք առել: Հաջորդ տարիներին միանգամայն այլ կարգ է լինելու: Նման կրճատումներ չեն լինելու»:

Ավելի վաղ անդրադարձել էինք ԵՊՀ աշխատակիցների բարձրացրած խնդրին, ըստ որի՝ Կառավարության որոշմամբ, ԵՊՀ 450 աշխատակիցներ կկորցնեն իրենց աշխատանքը:

ՀՀ կառավարության նիստը 06.01.2019թ.
11745 | 1
Facebook