Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Տավուշի մարզպետարանի կրթության վարչության հարգելի պետ, տեղյա՞կ եք». Անահիտ Բախշյան

11:15, չորեքշաբթի, 06 փետրվարի, 2019 թ.
«Տավուշի մարզպետարանի կրթության վարչության հարգելի պետ, տեղյա՞կ եք». Անահիտ Բախշյան

Հանրային խորհրդի անդամ, կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամ Անահիտ Բախշյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տավուշի մարզպետարանի աշխատակազմի կրթության վարչության հարգելի պետ, տեղյա՞կ եք

Խնդրեմ օրինակ, թե ինչպես է Տավուշի մարզի Դեբեդավան գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենն օգտագործում «էթիկայի կանոններն» այն ուսուցչի դեմ, ով, ըստ ուսուցչուհու, հունվարի 14-ին զանգահարել է սանէպիդկայան ու հայտնել, որ դպրոցում ցուրտ է, ջերմաչափեր չկան դասասենյակներում, որտեղից եկել և համոզվել են։ Արդյունքում հետին թվով, հունվարի 14-ի ամսաթվով փետրվարի 5-ին ուսուցչուհուն ծանուցել է այս նկատողության մասին, որտեղ չկա հղում ԱՕ-ի վրա։ Ինչպե՞ս է այս տնօրենը հավաստագիր ստացել, եթե հանձնել է քննություն ու այսօր «նկատողություն» է տալիս մանկավարժին, հղում անելով վերոնշյալ փաստաթղթի վրա, որն իրավական ուժ չունի»։

3365 | 1
Facebook