Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Հովիկ Աբրահամյանի վրա լուրջ փոխհատուցման բեռ է դրվել. «Հրապարակ»

09:25, չորեքշաբթի, 06 փետրվարի, 2019 թ.
Հովիկ Աբրահամյանի վրա լուրջ փոխհատուցման բեռ է դրվել. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Լուրեր են շրջանառվում, որ Հովիկ Աբրահամյանի վրա լուրջ փոխհատուցման բեռ է դրվել։ Խոսվում է մի քանի տասնյակից մինչև 100 միլիոն դոլարի մասին: Ուստի Աբրահամյանները մտածում են գույք վաճառել՝ կա՛մ Մոնումենտում գտնվող Աժ «պատկերով» շենքը, որտեղ, ըստ չար լեզուների, վարդակները ոսկուց են, կա՛մ Ամիրյան փողոցում գտնվող «Նացիոնալ» հյուրանոցը:

Մեր հարցին ի պատասխան, Հովիկ Աբրահամյանն ասաց, որ այդ լուրերը որևէ աղերս չունեն իրականության հետ»:

Մանրամասները՝ թերթի համարում:

| | |
4371 | 2
Facebook
COMMENT.am