Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Բերձորում կհիմնվի գյուղատնտեսական քոլեջ

01:00, չորեքշաբթի, 06 փետրվարի, 2019 թ.
Բերձորում կհիմնվի գյուղատնտեսական քոլեջ

Առաջիկա տարիներին Բերձորում կհիմնվի գյուղատնտեսական քոլեջ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին փետրվարի 5-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը:
     Նա նշել է, որ քոլեջի հիմնման ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում Ամերիկայի Միացյալ Նահանգներում գործող «Աբրահամյան» հիմնադրամի հետ:
     Ըստ նախարարի՝ գյուղատնտեսական քոլեջը լինելու է ժամանակակից չափորոշիչներին համապատասխան: Այնտեղ պատրաստվելու են այնպիսի մասնագետներ, որոնք անհրաժեշտ են տարածաշրջանի գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գործում:

3078 | 1
Facebook