Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Երկրաշարժ Ադրբեջանում. զգացվել է նաև Արցախում

00:40, չորեքշաբթի, 06 փետրվարի, 2019 թ.
Երկրաշարժ Ադրբեջանում. զգացվել է նաև Արցախում

Սույն թվականի փետրվարի 5-ին, տեղական ժամանակով ժամը 23:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 19:31-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.640 և արևելյան երկայնության 48.620աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջանի Շամախի քաղաքից 2 կմ հյուսիս-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 4.3 մագնիտուդով երկրաշարժ:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6-7 բալ:

Երկրաշարժը զգացվել է Արցախի Հանրապետության Ստեփանակերտ, Շուշի և Հադրութ քաղաքներում 3 բալ ուժգնությամբ:

3922 | 0
Facebook