Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ԿԳՆ-ն կոչ է անում չտարածել ապատեղեկատվություն

22:05, երեքշաբթի, 05 փետրվարի, 2019 թ.
ԿԳՆ-ն կոչ է անում չտարածել ապատեղեկատվություն

Այսօր երեկոյան համացանցում տարածվել է մի տեղեկատվություն, որում նշվում է, թե ՀՀ կրթության և գիտության նորանշանակ փոխնախարար Գրիշա Թամրազյանը իբր 2008 թվականի հունիսի 11-ին ձերբակալվել է «թմրանյութերի գործով»: Այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Նշյալ գործի շրջանակում նա բերման է ենթարկվել, սակայն ժամեր անց բաց է թողնվել կասկածանքի չհիմնավորվելու պատճառով: Իրավապահ մարմիններին սույն գործի վերաբերյալ հարցումը կհաստատատի վերոգրյալը: Խնդրում ենք չտարածել ապատեղեկատվություն և ստուգել դրանք հրապարակելուց առաջ:

5037 | 0
Facebook