Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Քննչական կոմիտեն՝ գյումրեցի մարզչի մահվան դեպքի մասին

15:15, երեքշաբթի, 05 փետրվարի, 2019 թ.
Քննչական կոմիտեն՝ գյումրեցի մարզչի մահվան դեպքի մասին

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 32-ամյա տղամարդու մահվան դեպքի առթիվ:

2019 թվականի փետրվարի 4-ին՝ ժամը 16:45-ին, ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ հարևանությամբ բնակվող տղան բնակարանում կախվել է:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Դեպքի վայրի զննությամբ Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամասի բնակարաններից մեկի միջանցքում՝ հյուրասենյակի դռան վերևից անցնող գազի խողովակից վզնոցով կախված վիճակում, հայտնաբերվել է Շիրակի մարզի՝ 1986 թվականին ծնված բնակչի դին:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել են փորձաքննություններ:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

4179 | 0
Facebook