Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Չկարողացանք ավարտին հասցնել խաղը». Մխիթարյան

12:20, երեքշաբթի, 05 փետրվարի, 2019 թ.
«Չկարողացանք ավարտին հասցնել խաղը». Մխիթարյան

Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքից հետո երեկ խաղադաշտ է վերադարձել։ Նա մասնակցել է «Արսենալ»-ի մինչև 23 տարեկանների թիմի խաղին, որն անավարտ է մնացել՝ մառախուղի պատճառով: Հանդիպումից հետո Մխիթարյանը, ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում, խոսել է տպավորությունների մասին:

Զգացողությունների մասին

«Դադարից հետո ես վերադարձա: Մասնակցեցի մինչև 23 տարեկանների թիմի խաղին և շատ ուրախ եմ։ Հուսով եմ՝ այլևս վնասվածքներ չեմ ստանա ու կշարունակեմ խաղալ»:

Անձնակազմի մասին

«Շնորհակալ եմ բոլորին, որվքեր աշխատել են ինձ հետ՝ բժշկական անձնակազմին, ֆիթնեսի մարզչին և բոլորին, նույնիսկ իմ թիմակիցներին: Նրանք ամեն օր աջակցում էին ինձ: Սա կյանք է, ամեն ինչ պատահում է, կարող ես վնասվածք ստանալ կամ նման մի բան: Հուսով եմ՝ այլևս ոչ ոք վնասվածք չի ստանա, և թիմը լիովին պատրաստ կլինի հաջորդ խաղերին»:

Մինչև 23 տարեկանների թիմի կազմում անցկացրած խաղի մասին

«Ցավոք, չկարողացանք ավարտին հասցնել խաղը: Խաղն անավարտ մնաց, բայց հիանալի առաջին խաղակես անցկացրեցինք: Կարծում եմ՝ շատ լավ գործեցինք: Կարող էինք որոշ դրավգներում բարելավել մեր խաղը, բայց երեք գոլ խփեցինք, լավ ֆուտբոլ խաղացինք և կարող էինք ավելի շատ գոլեր խփել։

Արդյոք երբևէ մասնակցել էր ընդմիջումից հետո դադարեցված հանդիպման

«Երբեք»:

5563 | 1
Facebook