Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ի՞նչ է ասել Փաշինյանն իր ֆրակցիայի ականջին. «Հրապարակ»

09:30, երեքշաբթի, 05 փետրվարի, 2019 թ.
Ի՞նչ է ասել Փաշինյանն իր ֆրակցիայի ականջին. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Շաբաթ օրը «Իմ քայլը» դաշինքի ակտիվի ու ֆրակցիայի 4 ժամանոց նիստի ընթացքում առանձնապես դարակազմիկ հարցեր չեն քննարկվել:

Նիստին մասնակցել են նախարար Արայիկ Հարությունյանը, Արարատի և Կոտայքի մարզպետները։ «Կիքս թույլ տված պաշտոնյաներն էին եկել, պարգևավճարների մասով խոսվեց։ Սպասում էինք, բայց անդրադարձ չեղավ Արայիկի` քահանայի նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքին»,- ասաց «Իմ քայլ»-ականը:

Հանդիպումը վարել է Նիկոլ Փաշինյանը, սակայն հարցերը շատ են եղել, և հերթը չի հասել կառավարության կառուցվածքին։ Պատգամավոր-ադրբեջանագետը լիկբեզ է անցկացրել հավաքվածների համար, թե ինչ են գրում Ադրբեջանում: Քննարկվել է կառավարության ծրագիրը՝ հիմնականում «տեխնիկական» բաղադրիչների մասով, ՊՈԱԿ-ների արտաբյուջետային խնդիրներն են արծարծվել․ հարցն առաջ է քաշել Թումանյանի թանգարանի նախկին տնօրեն Նարինե Թուխիկյանը:

Պարգևավճարների մասով քննադատության սլաքն ուղղվել է ՊԵԿ-ին, Փաշինյանն ասել է` այո, պրոբլեմը կա, պետք է կարողանանք այնպիսի համակարգ սարքել, որ այլևս նման բան չլինի, սակայն անվանական չի անդրադարձել։ «Բերին-տարան մարզպետներին` ի ցույց բոլորիս։ Հանդիպման գլխավոր հարցը դավոսյան հանդիպումն էր՝ Փաշինյանը բավականին մանրակրկիտ անդրադարձավ ղարաբաղյան խնդրին, ներկայացրեց որոշ մանրամասներ Ալիևի հետ հանդիպումից, ասաց, որ խոսակցությունները, թե հայ-հարայ, մեզ ճնշում են, հեսա փաստաթուղթ ա ստորագրվելու, նման բան չկա, հանգիստ եղեք։ Ինքն Ալիևին ասել է, որ չի կարող բանակցել Ղարաբաղի փոխարեն, պետք է Ղարաբաղը բանակցային սեղանի շուրջ նստի, Ալիևն ասել է՝ որ այդպես է, մեր կողմից էլ բանակցային սեղանին կնստի ադրբեջանական համայնքը։ Նիկոլն առարկել է, որ այդ համայնքն Ալիևին է ընտրում ընտրություններին, իսկ իրեն Ղարաբաղը չի ընտրում։ Որ էդպես գնա, թալիշները, լեզգիներն էլ պիտի նստեն բանակցային սեղանի շուրջ»:

Մանրամասները՝ թերթի համարում:

| | |
4586 | 3
Facebook
COMMENT.am