Խնդրում ենք սպասել...
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Թերթերի տեսություն

«Գազպրոմ Արմենիա»-ն «քցում է». ի՞նչ կտա այս անգամ ՀՀ-ն ռուսական պարտքի դիմաց. «Ժամանակ»

09:15, երեքշաբթի, 05 փետրվարի, 2019 թ.
«Գազպրոմ Արմենիա»-ն «քցում է». ի՞նչ կտա այս անգամ ՀՀ-ն ռուսական պարտքի դիմաց. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. «Անցյալ տարվա դեկտեմբերի վերջին հայտնի դարձավ, որ ռուսական «Գազպրոմ» պետական ընկերությունը 10 տոկոսով թանկացնում է Հայաստան մատակարարվող գազի գինը՝ 150-ից դարձնելով 165 դոլար:

ՀՀ իշխանությունները, փորձելով չգցել հայ հասարակության նախատոնական տրամադրությունը, հայտարարեցին, որ գազը սպառողների համար չի բարձրանա, և այդ տարբերությունը կփոխհատուցվի «Գազպրոմ Արմենիա»-ի ծախսերի կրճատման հաշվին:

Ոլորտին մոտ կանգնած մեր աղբյուրը տեղեկացրեց, որ «Գազպրոմ Արմենիա»-ն չի պատրաստվում իր վրա վերցնել թանկացման բեռը, և այդ հարցով ընկերության հետ նույնիսկ բանակցություններ չեն էլ վարվել: Այսպիսով, 15 դոլարի պարտքը կուտակվում է, և քանի որ «Գազպրոմ Արմենիա»-ն այլևս 100 տոկոսով ռուսական սեփականություն է, մնում է ենթադրել, թե ինչ պետք է այս անգամ Հայաստանը տա ռուսական պարտքը մարելու համար: Ամենահավանականը թերևս Երևան ՋէԿ-ն է»:

Մանրամասները՝ թերթի համարում:

| | |
3092 | 1
Facebook