Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Արայիկ Հարությունյանն ու Նիկոլ Փաշինյանը տեղյա՞կ են, որ ուսուցիչների աշխատավարձի վերջին շոշափելի բարձրացումը կատարվել է 2008-ին». Լեռնիկ Ճիճիլյան

04:05, երեքշաբթի, 05 փետրվարի, 2019 թ.
«Արայիկ Հարությունյանն ու Նիկոլ Փաշինյանը տեղյա՞կ են, որ ուսուցիչների աշխատավարձի վերջին շոշափելի բարձրացումը կատարվել է 2008-ին». Լեռնիկ Ճիճիլյան

Լոռու մարզի Ախթալայի թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրեն Լեռնիկ Ճիճիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուսուցիչների աշխատավարձի վերջին շոշափելի բարձրացումը կատարվել է 2008-ի հունվարին։ Լավ կլիներ, որ Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն օրինակ վերցներ Թորոսյանից և տարբերակ գտներ՝ բարձրացնելու ուսուցիչների աշխատավարձերը։ Նա հրապարակավ խոստովանել է, որ ուսուցչի աշխատավարձը միանշանակ ցածր է։ Հեղափոխական Արայիկ Հարությունյանն ու Նիկոլ Փաշինյանը տեղյա՞կ են, որ ուսուցիչների աշխատավարձի վերջին շոշափելի բարձրացումը կատարվել է 2008-ի հունվարին՝ Ռոբերտ Քոչարյանի օրոք։ Սերժ Սարգսյանի օրոք մանկավարժները, խոստումներից բացի, ոչինչ չեն ստացել, դեռ մի բան էլ աշխատավարձերի նվազում է արձանագրվել․ օրինակ՝ սակավաթիվ աշակերտներով դպրոցներում հանվել են դասղեկության և տետրերի ստուգման վճարները։ Փող չկա, գումար չկա ձևակերպումն ամենաանհաջողն է, որ միշտ հրամցվում է, մինչդեռ դրա փոխարեն կարելի էր ոլորտն ուսումնասիրել և անգամ առկա ռեսուրսների օպտիմալ կառավարմամբ բարձրացնել աշխատավարձերը։ Հայաստանում կա մոտ 28 հազար ուսուցչի դրույք, որը բաժանված է 38 հազար ուսուցիչների միջև։ Ուսուցչի դրույքը 10 հազար դրամով բարձրացնելու համար մոտ 3,4 մլրդ դրամ գումար կպահանջվի։ Համակարգի ներսից անգամ այդ գումարները հնարավոր է գտնել՝ ցանկություն է պետք։ Թե ինչպե՞ս, կարելի է հարցնել Արսեն Թորոսյանին։ Ի դեպ, Թորոսյանի հաջողության գաղտնիքը կայանում է նրանում, որ նա համակարգի մարդ է. եղել պրակտիկ բժիշկ և ոլորտի խնդիրները ներսից գիտի, մի բան, որ բազմաթիվ այլ նախարարներ չգիտեն։ Ի դեպ, վերջերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պետական համակարգում պարգևավճարները դիտվում են աշխատավարձի բաղադրիչ և այս տարի 30%-ոց պարգևատրման ֆոնդ է նախատեսվել։ Միանգամյա ճիշտ մոտեցում է պետական ապարատի համար։ Բայց ինչո՞ւ նույն բանը չի նախատեսված ուսուցիչների համար, թե՞ նրանց աշխատանքը պետական կարևորություն չունի և արժանի է միայն ԿԳՆ-ի երկնած էթիկայի վարքականոններին»։

4398 | 4
Facebook