Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Անվանումից նկատեցիք, որ մենք Վրաստանին ենք կրկնօրինակում». Սերոբ Խաչատրյան

10:30, երկուշաբթի, 04 փետրվարի, 2019 թ.
«Անվանումից նկատեցիք, որ մենք Վրաստանին ենք կրկնօրինակում». Սերոբ Խաչատրյան

Կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. «Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (անվանումից նկատեցիք, որ մենք Վրաստանին ենք կրկնօրինակում՝ միավորելով կրթությունը, մշակույթը, սպորտը) վերացնում է դպրոցների ավարտական քննությունները։ Վրաստանում դպրոցականները հանձնում էին 8 ավարտական քննություն, որից 4-ը 11-րդ դասարանում, 4-ը՝ 12-ում։ 2020-ից այլևս քննություն չի լինելու։ Դրական թվանշան ստացողներն ավարտելու են դպրոցը։ Փոխարենը նախարարությունը փորձելու է նույնացնել դպրոցական ծրագրերն ու ընդունելության քննությունների պահանջները։ Իհարկե, այս փոփոխությունն ուղեկցվում է շուրջ տասը փաթեթների ընդունումով։ Նախարարն ասում է, որ իրենք կարևորելու են գիտելիքն ու հմտությունները, ոչ թե քննությունները։ Ըստ նախարարության, Վրաստանը դառնալու է տարածաշրջանի կրթական առաջատարը։ Տեսնենք։ Իսկ աշակերտները ցնծում են։ Նրանցից շատերն իրենց հեռախոսներում դրել են ԿԳՄՍ նախարարի լուսանկարը։ Վերջը լավ լինի»։

3825 | 0
Facebook