Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Դասարանում գոնե մեկը չէր սիրում Հայ եկեղեցու պատմությունը». Կարինե Հարությունյան

15:35, կիրակի, 03 փետրվարի, 2019 թ.
«Դասարանում գոնե մեկը չէր սիրում Հայ եկեղեցու պատմությունը». Կարինե Հարությունյան

Լրագրող Կարինե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կրթության նախարարությանը մի առաջարկություն՝ որպես ծնող, որի երեխան տասնմեկ տարի դպրոց է գնացել և մի քանի տարի հայ եկեղեցու պատմություն առարկան անցել:
     Հայ եկեղեցու պատմությունը մի հանեք, բայց սարքեք ֆակուլտատիվ, ոչ պարտադիր առարկա և հետևեք, թե քանի ծնող է պարտադրում իր երեխային հաճախել այդ պարապմունքներին և քանի երեխա է դա սիրով անում: Մեկ տարվա ուսումնասիրությամբ կարելի է հանգիստ որոշել առարկան նորից դարձնել պարտադիր թե ոչ: Ընդ որում՝ այս կամ այն կերպ, ծրագիրը պետք է կրճատել, և սարքել մեկ կիսամյակի համար:
     Հ.Գ. Իմ երեխան երբեք չի ասել, որ գոնե մեկը իրենց դասարանում սիրում է առարկան կամ հետաքրքրված է դրանով: Հակառակը, միշտ ասել է, որ ձանձրանում են, ծրագիրն անհետաքրքիր է, ձգված»:

9981 | 11
Facebook