Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Կուսումնասիրվի կենսաբանական ակտիվ հավելումների շուկան

21:25, ուրբաթ, 01 փետրվարի, 2019 թ.
Կուսումնասիրվի կենսաբանական ակտիվ հավելումների շուկան

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը հանդիպել է ՀՀ առողջապահության նախարարության Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն Լևոն Մելիքյանի հետ: Նրանք քննարկել են կենսաբանական ակտիվ հավելումների ճիշտ մակնշման, կեղծումները հայտնաբերելու, ինչպես նաև դրանց սխալ օգտագործման ռիսկերի նվազեցման հետ կապված համատեղ միջոցառումներ անցկացնելու հարցեր:

Տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը մտահոգություն է հայտնել, որ կենսաբանական ակտիվ հավելումները հաճախ հենց բժիշկների կողմից նշանակվում են ոչ թե որպես սննդային հավելում, այլ որպես դեղ, ինչն անթույլատրելի է:

Փորձագիտական կենտրոնի տնօրեն Լևոն Մելիքյանն էլ առաջարկել է անցկացնել սեռական թուլությանը նպաստող, նիհարեցնող ազդեցություն ունեցող, մկանային զանգվածն ավելացնող կենսաբանական ակտիվ հավելումների մոնիթորինգ՝ հավելելով, որ իրենք կդիմեն ՀՀ կառավարությանը համապատասխան ֆինանսավորում ստանալու և մշտադիտարկման ընթացքում հայտնաբերված հավելումների լաբորատոր փորձաքննություն իրականացնելու համար:

12392 | 0
Facebook