Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Ծառուկյանի գլխին «ամպեր» են կուտակվում

11:35, ուրբաթ, 01 փետրվարի, 2019 թ.
Ծառուկյանի գլխին «ամպեր» են կուտակվում

Վերջին շրջանում տեղի ունեցան աղմկահարույց հերթական միջադեպերը՝ Ծառուկյանի, նրա որդու և շրջապատի մասնակցությամբ: Միջադեպին հաջորդեց Ծառուկյանի տան խուզարկությունը ոստիկանության կողմից: Հանրությունը լայնորեն քննարկում է նշված միջադեպը:
     Ասում են՝ Ծառուկյանի նկատմամբ պատժիչ գործողությունները շարունակվելու են: Համաձայն շրջանառվող լուրերի, ներկայիս իշխանությունները խիստ են տրամադրված նրա նկատմամբ, քանի որ վերջինը, չնայած հրապարակային հնազանդության ցուցադրման, ներքին կարգով անընդհատ վարկաբեկում է ներկա իշխանություններին և առիթը բաց չթողնելով՝ նշում, որ իր շնորհիվ է, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը հաջողել են տապալել ՀՀԿ-ին: Ասում են նաև, որ իշխանություններին զայրացնում է այն հանգամանքը, որ Ծառուկյանն ու նրա շրջապատը, չլսելով իշխանությունների կոչերը, անընդհատ հրահրում կամ մասնակից են դառնում բռնություններով ուղղորդվող քրեական միջադեպերի:

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
19437 | 16
Facebook