Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Երևանի կենդանաբանական այգու նախկին և ներկա աշխատակիցների բողոքի ակցիան՝ ուղիղ միացմամբ

11:15, ուրբաթ, 01 փետրվարի, 2019 թ.
Երևանի կենդանաբանական այգու նախկին և ներկա աշխատակիցների բողոքի ակցիան՝ ուղիղ միացմամբ

Երևանի կենդանաբանական այգու նախկին և ներկա աշխատակիցները, կենդանասերները բողոքի ակցիա են իրականացնում Երևանի քաղաքապետարանի դիմաց։

«Առաջին պահանջն այն է, որ կենդանասերներին չեն ներգրավել քաղաքապետարանի հանձնաժողովի աշխատանքներում: Պահանջում ենք այգու տնօրենի լիազորությունների դադարեցում, քանի որ նա, անտեսելով բազմաթիվ մարդկաց հորդորները՝ հանդարտվել, շարունակել ուսումնասիրությունը, շարունակում է ազատել աշխատակիցներին»,- ասաց Կենդանասերների նախաձեռնող խմբի համակարգող Արմեն Ումրշատյանը:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը հրավիրվել է Երևանի քաղաքապետարան` այգու մի քանի աշխատակիցների աշխատանքից ազատման վերաբերյալ պարզաբանումներ տալու:

2575 | 0
Facebook