Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 20 փետրվարի, 2019 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Թերթերի տեսություն

Քոչարյանի անվան հետ կապված լրատվական «կայսրությունը» հավաքվում է մի տանիքի տակ. «Հրապարակ»

09:20, ուրբաթ, 01 փետրվարի, 2019 թ.
Քոչարյանի անվան հետ կապված լրատվական «կայսրությունը» հավաքվում է մի տանիքի տակ. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Հայաստանյան եթերային դաշտը վերակազմակերպման փուլում է: Տևական ժամանակ խոսում էին, որ վաճառվում է Հ 3 հեռուստաընկերությունը, սակայն մեզ պատասխանեցին, որ նման մտադրություն չունեն, բայց հնարավոր է` տան «կառավարման»:

5-րդ ալիքի վերածված «Արարատ» ՀԸ-ն լրջորեն վերազինվում է։ Ոմանք չեն բացառում, որ միակողմանի, կողմնակալ «լուսաբանման» համար հեռուստաընկերությունը «սանկցիաների» ենթարկվի ՀՌԱՀ-ի կողմից, որի նախագահ ընտրվեց «Հայք» թերթի նախկին խմբագիր Տիգրան Հակոբյանը։ ՀՀԿ-ի «սև» շենքում գտնվող TV 5-ը վերազինվելուց հետո կտեղափոխվի նոր, վերանորոգված տարածք` «Էրեբունի պլազա»։ Քոչարյանի անվան հետ կապված լրատվական «կայսրությունը» հավաքվում է մի տանիքի տակ»:

Մանրամասները՝ թերթի համարում:

| | |
3829 | 0
Facebook
COMMENT.am