Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 21 սեպտեմբերի, 2019 թ.

Թերթերի տեսություն

Ծառուկյանի վստահությունը վայելող ցեմենտի գործարանի պահակապետը՝ «հարց լուծող». «Ժամանակ»

09:15, ուրբաթ, 01 փետրվարի, 2019 թ.
Ծառուկյանի վստահությունը վայելող ցեմենտի գործարանի պահակապետը՝ «հարց լուծող». «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. «Արարատի ցեմենտի գործարանի պահակապետ Գալուստ Սարգսյանն իսկական սպառնալիք ու գլխացավանք է դարձել գործարանի աշխատակիցների և արարատցիների համար։ Վայելելով գործարանի սեփականատիրոջ՝ Գագիկ Ծառուկյանի վստահությունը՝ նա դարձել է գործարանում «հարց լուծողը»։

Յուրաքանչյուրին, որն իր քմահաճույքներին չի ենթարկվում կամ ում «սիմպատիան չի բռնում», ազատում է աշխատանքից, սպառնում նրանց բողոքելու դեպքում հաշվեհարդար տեսնել։ Ցեմենտի գործարանն Արարատում միակ աշխատատեղն է, որտեղից անհիմն ազատվողները հայտնվում են փողոցում գործազուրկի կարգավիճակում։

Գալուստ Սարգսյանի կինն էլ վերջերս հասավ նրան, որ Ծառուկյանին համոզեց փակել գործարանի աշխատողների երեխաների համար նախատեսված մանկապարտեզը, որի վարիչի պաշտոնից իրեն ազատել էին»։

Մանրամասները՝ թերթի համարում:

| | |
4100 | 2
Facebook
COMMENT.am