Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Քահանան առաջարկում է երեք նոր առարկա ավելացնել դպրոցում՝ Աստվածաշունչ, գրաբար, սաղմոսաց ուսուցում». Կարինե Հարությունյան

23:05, հինգշաբթի, 31 հունվարի, 2019 թ.
«Քահանան առաջարկում է երեք նոր առարկա ավելացնել դպրոցում՝ Աստվածաշունչ, գրաբար, սաղմոսաց ուսուցում». Կարինե Հարությունյան

Լրագրող Կարինե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հենց հիմա մի քահանա հինգերորդ կոչվող ալիքով մուննաթ է, որ գալիս է: Առիթը կրթության նախարարի և այն քահանայի հետ միջադեպն է: Էʹլ Աստված, էʹլ Մաշտոց, էʹլ հայոց գիր, էʹլ առաքելական եկեղեցուց ծնված դպրոց, էʹլ եսիմ ինչ.... Դպրոցում «Աստվածաշունչ» դասը պիտի մտցնել...
     Իսկապես, ի՞նչ գործ ունի քահանան դպրոցում: Բավական չէ՝ եկեղեցու պատմություն են անցնում մի քանի տարի, և դասագրքերը մեկը մյուսի կրկնությունն են, հիմա էլ քահանա մտնի դպրոց, ու դեռ մուննաթով էլ խոսում են, թե՝ ոնց, մե՞ծ բան էր, գնացինք դպրոց, բա պիտի գնանք, բա ոնց:
     Եթե որևէ մեկը իր երեխային ուզում է եկեղեցուն ավելի մոտեցնել, դա իր և իր երեխայի իրավունքն է, նրան կարող է հաճախ եկեղեցի տանել, և թող երեխան որոշի, թե որքանով է իրեն հարազատ հոգևորը: Իսկ ի՞նչ անեն նրանք, ովքեր չեն ուզում:
     Ի դեպ, եկեղեցու պատմության դասերի մասին. դասագրքերն այնպիսին են, և ծրագիր ասվածն այնքան է ձգվում, որ երեխան հոգնում է, անգամ հիասթափվում եկեղեցուց:
     Ուշադրություն. քահանան առաջարկում է երեք նոր առարկա ավելացնել դպրոցում՝ Աստվածաշունչ, գրաբար, սաղմոսաց ուսուցում: Դե, եթե տարիներ շարունակ մեռելոցների օրերը անաշխատանքային համարվեն, եկեղեցին էլ կմտնի աշխարհիկ դպրոց քարոզով ու սաղմոսներով»:

8896 | 8
Facebook