Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Գորիս-Սիսիան միջպետական ավտոճանապարհին սաստիկ բուք է

20:00, հինգշաբթի, 31 հունվարի, 2019 թ.
Գորիս-Սիսիան միջպետական ավտոճանապարհին սաստիկ բուք է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
     տեղեկացնում է, որ Գորիս-Սիսիան միջպետական ավտոճանապարհին հունվարի 31-ին՝
     ժամը 19:00-ի դրությամբ, սաստիկ բուք է և ցածր տեսանելիություն:

Չնայած ճանապարհաշինարարների, ճանապարհային ոստիկանության աշխատակիցների
     համատեղ գործադրած ջանքերին՝ առաջացած խցանման հետևանքով և սաստիկ բքի
     պայմաններում դեռևս չի հաջողվում կատարել ճանապարհի մաքրման աշխատանքներ:

Նախարարությունը վարորդներին հորդորում է առայժմ զերծ մնալ այդ
     ճանապարհահատվածով երթևեկելուց:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
     տեխնոլոգիաների նախարարության
     լրատվական ծառայություն

| | |
4753 | 0
Facebook