Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Բացառվում է «մաղարիչով» կամ «ծանոթով» երեխայի հերթն առաջ գցելու հնարավորությունը». Հակոբ Կարապետյան

15:00, հինգշաբթի, 31 հունվարի, 2019 թ.
«Բացառվում է «մաղարիչով» կամ «ծանոթով» երեխայի հերթն առաջ գցելու հնարավորությունը». Հակոբ Կարապետյան

Քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գործարկվել է mankapartez.yerevan.am կայքը, որտեղ կարելի է օնլայն հերթագրել երեխային քաղաքի ենթակայության տակ գտնվող մանկապարտեզներում և հետևել հերթի ընթացքին: Սրանով ոչ միայն ավելի հեշտանում է հերթագրման կարգը, այլև բացառվում է «մաղարիչով» կամ «ծանոթով» երեխայի հերթն առաջ գցելու հնարավորությունը:

Հիշեցնեմ, որ քաղաքապետարանն այս տարի արդեն 1000-ով ավելի երեխայի մանկապարտեզ հաճախելու հնարավորություն է տալիս: Խնդիր ունենք՝ առաջիկա տարիներին այս հարցը լուծել ամբողջապես»:

3377 | 0
Facebook