Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 17 սեպտեմբերի, 2019 թ.

Թերթերի տեսություն

Հայաստանը վերջապես կունենա՞ Լարսին այլընտրանք. «Ժամանակ»

09:40, հինգշաբթի, 31 հունվարի, 2019 թ.
Հայաստանը վերջապես կունենա՞ Լարսին այլընտրանք. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. «Վրաստանի և Ռուսաստանի կառավարությունները գործնական քայլեր են ձեռնարկում, որոնք ուղղված են Աբխազիայի և Հարավային Օսիայի սահմանակետերում ապրանքների ներմուծման և արտահանման մոնիտորինգն ապահովելուն: Վրաստանի ֆինանսների նախարար Իվանե Մաչավարիանին հայտարարել է, որ այդ հարցով Վրաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչների հանդիպումը տեղի կունենա փետրվարի 8-9 ը:

Ինչպես ավելի վաղ նշել էինք, եթե այս հանդիպումը հաջող ավարտ ունենա, Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքով բեռների տարանցումը կարող է սկսվել արդեն մարտի վերջից, և Հայաստանը վերջապես կունենա Վերին Լարս անցակետի հուսալի և տնտեսապես ավելի ձեռնտու այլընտրանք»:

Մանրամասները՝ թերթի համարում:

| | |
3736 | 1
Facebook