Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ռոբերտ Քոչարյանի որդին և դուստրը տեսակցել են նրան, իսկ համակարգչի հարցը դեռ չի լուծվել». Արամ Օրբելյան

12:50, երեքշաբթի, 29 հունվարի, 2019 թ.
«Ռոբերտ Քոչարյանի որդին և դուստրը տեսակցել են նրան, իսկ համակարգչի հարցը դեռ չի լուծվել». Արամ Օրբելյան

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով դատական նիստն ընդմիջվեց. «Նիստն ընդմիջվեց տեխնիկական պատճառներով, մինչև հիմա պարզեցինք, որ գործի մակագրությունը կատարվել է էլեկտրոնային եղանակով, ապացույցները ներկայացվեցին, նաև ներկայացվել էր երկրորդ բողոքը»,- դուրս գալով դատարանի դահլիճից՝ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահի պաշտպան Արամ Օրբելյանը:

Նա տեղեկացրեց, որ տեսակցության հարցը որոշակիորեն լուծվել է՝ որդին և դուստրը երկու անգամ այցելել են. «Համակարգչի հարցը դեռ չի լուծվել: Նշել ենք, որ կարող ենք ներկայացնել այնպիսինը, որն օբյեկտիվորեն չունենա համացանցի, հեռախոսի մուտքի հնարավորություն, բայց հարցը ենթադրում է ենթաօրենսդրական ակտերի փոփոխություն»,- հավելեց նա:

Տեսանյութը՝ «Առավոտ»-ի
8290 | 1
Facebook