Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 22 փետրվարի, 2019 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Համացանց

«Չէ՜, իրենց սիրտը կոկորդիլոս է ուզում...». բնապահպանների արձագանքը՝ կոկորդիլոս բուծելու ծրագրի վերաբերյալ

10:50, երեքշաբթի, 29 հունվարի, 2019 թ.
«Չէ՜, իրենց սիրտը կոկորդիլոս է ուզում...». բնապահպանների արձագանքը՝ կոկորդիլոս բուծելու ծրագրի վերաբերյալ

«Հատուկ համացանցում ջանասիրաբար ստեղնաշար կոտրող կենսաբան-կոկորդիլոսագետների համար վիկիպեդիայից մի հատված. ներկայումս գոյություն ունեցող օրգանիզմներից, նրանց ամենամոտ ազգականները թռչուններն են (Արխոզավրերի մոտ ազգականները կամ նույնիսկ հետնորդները):

Ֆիոգենետիկական ծառի վրա կոկորդիլոսները մոտ են դինոզավրերին և ժամանակակից թռչուններին, քան այլ ժամանակակից սողուններին»,- իր ֆեյսբուքյան էջում գրել էր Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը՝ Վիկիպեդիայից կիսվելով կոկորդիլոսի մասին հոդվածով:

Ի դեպ, առաջին անգամը չէ, որ Արարատի մարզպետը անդրադառնում է կոկորդիլոսների թեմային՝ ընդգծելով, որ նպատակ ունի մարզում խթանել կոկորդիլոսաբուծությունը:

Իր գործունեության 100 օրվա ամփոփման ժամանակ, Արարատի մարզպետը, խոսելով այդ թեմայի շուրջ, հայտնեց, որ Դաշտավան համայնքում նախատեսվում է առաջիկա տարիներին հիմնել կոկորդիլոսաբուծարան:

Այս ծրագրի իրականցումը հավանության չարժանացավ բնապահպանների կողմից:

Սիլվա Ադամյանը նշում է, որ նման ծրագիր իրականացնողները փորձում են օրենքը շրջանցել, ինչը իրենք ոչ մի գնով թույլ չեն տալ և կգնան մինչև վերջ. «Մինչև շրջակա միջավայրի փորձաքննություն չանցնեն, ոչինչ չէնք թույլատրելու անել, դրանում համոզված եղեք: Պետք լինի՝ վարչապետին էլ կդիմենք»,- մարզպետի գրառման մեկնաբանություններում գրել է Սիլվա Ադամյանը:

Բնապահպան, կենդանիների պաշտպանությամբ զբաղվող Կարինե Փանոսյան էլ իր գրառման մեջ նշել է, որ ծիծաղելի է՝ Հայաստանում կոկորդիլոս բուծելը համարել երկրի տնտեսության զարգացման համար կարևոր ներդրում: «Մինչդեռ «40000 հա» տարածք է ճահճացվելու, և ստեղծվելու են «տաք» պայմաններ, որ ձմռանն արևադարձային կենդանիները չհիվանդանան։ Իսկ մի՞թե Հայաստանյան պայմաններում ավելի նպատակահարմար չէ բուծել այնպիսի կենդանի, որը կարող է ոչ միայն շահույթ բերել, այլ նաև Հայաստանը աշխարհին ներկայացնել տարբեր տեսանկյուններից, այդ թվում՝ զբոսաշրջիկների ահռելի հոսք ապահովել մեր երկիր, և փրկել կարմիր գրքում գրանցված տեսակները...
     Չէ՜, իրենց սիրտը կոկորդիլոս է ուզում։ Իրենք ոչնչացնող քաղաքականությունն են սիրում»,- մասնավորապես գրել է Կ. Փանոսյանը:

| | |
2756 | 6
Facebook
COMMENT.am