Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 22 փետրվարի, 2019 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Միջազգային

Սաակաշվիլին սպառնացել է իշխանափոխություն անել 72 ժամում

10:00, երկուշաբթի, 28 հունվարի, 2019 թ.
Սաակաշվիլին սպառնացել է իշխանափոխություն անել 72 ժամում

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին խոստացել է վերադառնալ Վրաստան և իշխանափոխություն անել: Այս մասին նա հայտարարել է Rustavi 2 հեռուստաալիքի եթերում:

Սաակաշվիլին հայտնել է, որ կվերադառնա հայրենիք, երբ վստահ լինի, որ «Վրաստանի ակտիվ մասն ու ընդդիմությունը» կկարողանան ապահովել երկրում 72-ժամյա ազատ տեղաշարժը:

«Խաղաղ ճանապարհով իշխանափոխության սցենար կլինի»,- նշել է նա:

Վրաստանի նախկին նախագահը հավելել է, որ անհրաժեշտ է իշխանություններին «ոչնչացնել առանց ողբերգության, բռնության և զոհերի»:

2018-ի նոյեմբերին Սաակաշվիլին Վրաստանի բնակիչներին կոչ էր արել չճանաչել նախագահական ընտրությունների արդյունքները՝ դրանք ոչ լեգիտիմ անվանելով: Սաակաշվիլին իշխանության էր անցել 2004-ի ընդդիմության ցույցերի արդյունքում, որից հետո՝ 2007-ին, ինքնակամ հեռանալու որոշում էր կայացրել, 2008-ին կրկին ընտրվել է երկրի ղեկավարի պաշտոնում, սակայն 2013-ին լքել է Վրաստանը՝ չսպասելով պաշտոնավարման ավարտին և հայտարարելով, որ իր կուսակցությունն ընդդիմություն է դառնում:

| | |
2858 | 0
Facebook
COMMENT.am