Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նիկոլ Փաշինյանը Euronews-ի հետ զրույցում՝ Հայաստանի «ամենամեծ խնդրի» մասին

12:55, հինգշաբթի, 24 հունվարի, 2019 թ.
Նիկոլ Փաշինյանը Euronews-ի հետ զրույցում՝ Հայաստանի «ամենամեծ խնդրի» մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Euronews-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանում բարեփոխումներ են ընթանում: Նրա խոսքով՝ քաղաքական հեղափոխությունը տնտեսական հեղափոխության վերածելու ժամանակն է:

Հեռուստաալիքը նշում է, որ Փաշինյանն իշխանության անցավ 2018թ. մայիսին մի քանի շաբաթ տևած բողոքի ակցիաներից հետո: «Թերթի գլխավոր խմբագիրը, ով 2008-ին անկարգություններ կազմակերպելու համար բանտարկվեց, դրամատիկ հաղթանակ տարավ իշխանության դեմ, ովքեր ղեկավարում էին Հայաստանը 1990-ականների վերջից»,- նշում է հեռուստաալիքը:

Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հեռուստաալիքի հետ զրույցում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հարկային օրենսգիրք կձևավորվի և կնվազեցվեն ֆիզիկական և իրավաբանական անձանց համար հարկերը՝ օտարերկրյա ներդրումներ ներգրավվելու հույսով:

Նա նաև հայտնել է, որ կպայքարի աղքատության դեմ:

«Մեր քաղաքացիներին կաջակցենք ձեռնարկատիրական գործունեություն սկսելու գործում և կօգնենք հաղթահարել աղքատությունը, որը մեր երկրի ամենամեծ խնդիրն է»,- ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Euronews-ին
6789 | 3
Facebook