Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանը Հայաստանին «Կալաշնիկով» նորագույն ինքնաձիգներ է վաճառել

11:00, հինգշաբթի, 24 հունվարի, 2019 թ.
Ռուսաստանը Հայաստանին «Կալաշնիկով» նորագույն ինքնաձիգներ է վաճառել

Ռուսաստանն ու Հայաստանը ԱԿ-12 նորագույն ավտոմատների մատակարարման շուրջ պայմանագիր են ստորագրել, առաջին խմբաքանակը մոտ 50 միավոր է: Այս մասին ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է «Կալաշնիկով» կոնցեռնի գլխավոր տնօրեն Վլադիմիր Դմիտրիևը։

«Առայժմ կարող եմ ասել, որ Հայաստանն առաջին երկիրն է, բացի Ռուսաստանից, որը կգնի ԱԿ-12-ը: Պայմանագիրը ստորագրվել է, դեռ ոչ մեծ խմբաքանակ են պատրաստում՝ մոտ 50 ինքնաձիգ: Կնայեն, գործնականում կփորձեն, և հույս ունենք, որ կշարունակեն գնել»,- ասել է նա:

Բացի այդ, Դմիտրիևը հայտնել է, որ «Կալաշնիկով»-ը բանակցություններ է վարում ՌԴ ուժային բոլոր կառույցների հետ: «Կարծում եմ՝ աստիճանաբար կզինենք և՛ «Ռոսգվարդիա»-ն, և՛ Անվտանգության դաշնային ծառայությունը, և՛ ուժային այլ կառույցներ»,- ասել է «Կալաշնիկով» կոնցեռնի գլխավոր տնօրենը:

5067 | 0
Facebook