Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Օրենքո՞վ եք ուզում, եկեք խոսենք օրենքով». Վահրամ Թոքմաջյան

22:30, չորեքշաբթի, 23 հունվարի, 2019 թ.
«Օրենքո՞վ եք ուզում, եկեք խոսենք օրենքով». Վահրամ Թոքմաջյան

Պատմաբան Վահրամ Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կարծում եմ, իշխանությունը ոչ թե ցավոտ, չարությամբ կամ երես տալով պետք է արձագանքեր պարգևավճարների շուրջ եղած աղմուկին, այլ՝ շնորհակալությամբ: Հարգելի քաղաքացիներ, հասկանում ենք Ձեր մտահոգությունները: Կվերանայենք ու գործուն մեխանիզմներ կկիրառենք: Հասկանալի է, որ ցանկացած լավ աշխատող, ակնկալում է որոշակի պարգև՝ փողի տեսքով: Դրանք պետք է տրամադրվեն իրական դրական արդյունքների վրա՝ ըստ օրենքի: Օրենքո՞վ եք ուզում, եկեք խոսենք օրենքով: Հիմա, պայմանավորվել ենք չէ՞ թափանցիկ լինել: Խնդրեմ, հրապարակեք բոլոր այն աշխատակիցների կիսամյակային հաշվետվությունները, արդյունքները, դրական եզրակացությունները, որոնց հիման վրա պարգևատրել եք: Հատկապես նրանց, որոնք 3 ամսում երեք գործ են փոխել: Հատկապես նրանց, որոնք 20-60 օրում ահռելի օգնություն են տվել մեր պետությանը: Այդ նույն մարմինների ենթակայության տակ գտնվող երաժշտական դպրոցների ուսուցիչները կամ մանկապարտեզների դաստիարակները նույնպե՞ս պարգևատրվել են: Դպրոցի քանի՞ ուսուցիչ է պարգևատրվել 13-րդ աշխատավարձով: Մարդիկ երկու ոտքով Շվեյքի ասած ԻՔ-ի մեջ են ընկել, որ վախտին ծանոթ չեն ունեցել ու ՊԵԿ-ում աշխատանքի չեն տեղավորվել, որ հիմա էլ մի 2 միլիոն պարգևավճար ստանային:
     Հա, չմոռանամ ասել, որ տղե՛ք, մաքուր 480.000-ը, հեչ խղճուկ աշխատավարձ չէ: Իր աշխատանքը բարեխիղճ կատարող ուսուցիչն ավելի քիչ չի աշխատում քան մարզպետը կամ մարզպետի խորհրդականը, որն անհասկանալի է, թե ինչ խորհուրդներ է տալու»:

4412 | 6
Facebook