Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պուտինն ու Էրդողանը կհանդիպեն՝ Սիրիայում թուրքական գործողությունների նախապատրաստման ֆոնին

15:40, չորեքշաբթի, 23 հունվարի, 2019 թ.
Պուտինն ու Էրդողանը կհանդիպեն՝ Սիրիայում թուրքական գործողությունների նախապատրաստման ֆոնին

Այսօր Մոսկվայում կհանդիպեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, փոխանցում է «Ամերիկայի ձայն»-ի ռուսական ծառայությունը:

Հանդիպումը կայանում է Սիրիայում թուրքական խոշոր ռազմական գործողությունների նախապատրաստման ֆոնին:

«Չենք պատրաստվում որևէ մեկից հարցնել, թե ինչպես վարվել ահաբեկչական խմբավորման հետ, որի գործունեությունն արդեն 30 տարի ուղղված է մեր քաղաքացիների դեմ»,- «Коммерсант»-ին տված հարցազրույցում ասել է Էրդողանը:

Պարբերականը հիշեցնում է, որ Անկարան և Մոսկվան սիրիական պատերազմում հակառակորդ կողմերին են աջակցում, ինչը հանգեցրեց նրան, որ թուրք զինվորականները 2015-ին ռուսական ռմբակոծիչ խոցեցին: Այդ պահից երկու երկրները ղեկավարներն ակտիվ համատեղ աշխատանքներ են տանում կոնֆլիկտը հարթելու ուղղությամբ: 2018-ին Պուտինն ու Էրդողանը տետ-ա-տետ 7 հանդիպում և 18 հեռախոսազրույց են ունեցել, որոնց ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերությունները, մասնավորապես, Սիրիայի իրավիճակի համատեքստում: Պուտինը, պարբերականի խոսքով, «կանաչ լույս» է տվել Թուրքիայի գործողություններին, որի արդյունքում Սիրիայում զգալի հատված անցել է Անկարայի վերահսկողության տակ: Սակայն, որոշ տեղեկությունների համաձայն, դեկտեմբերին Մոսկվա մեկնած թուրքական պատվիրակությունն աջակցություն չի ստացել՝ Սիրիայի հյուսիս-արևելքում քրդական Ազգային ինքնապաշտպանության ջոկատների դեմ պլանավորվող նոր գործողությունների համար:

9597 | 1
Facebook