Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը՝ պարգևավճարների շուրջ աղմուկի մասին

15:30, չորեքշաբթի, 23 հունվարի, 2019 թ.
Նիկոլ Փաշինյանը՝ պարգևավճարների շուրջ աղմուկի մասին

Ֆեյսբուքյան եթերում ՀՀ վարչապետն անդրադարձել է հանրության շրջանում լայնորեն քննարկվող պարգևավճարների թեմային: «Ընդհանուր առմամբ, պարգևավճարներն ու աշխատավարձերը վճարվում են բյուջեով նախատեսված այն միջոցներից, որոնք նախատեսված են հենց դրանց համար ու մեր պետական կառավարման համակարգում պարգևավճարները աշխատավարձի մաս են: Երբ ստանձնել եմ վարչապետի կարգավիճակը, եղել է ավանդույթ, որ ամեն եռամսյակը մեկ այդ աշխատողները կամ նրանց մի մասը ստացել են պարգևավճարներ: Թեմայի համատեքստում ուզում եմ արձանագրել, որ սա վերաբերել է պետական կառավարման գրեթե ամբողջ մարմնին ու իհարկե զավեշտալի էր հետևել՝ ինչպես են ԱԺ պատգամավորները քննադատում կառավարությանը, որ պարգևավճար են ստացել կամ նշանակել: Չեն ասում, որ իրենք նույնպես դեկտեմբերին ստացել են 13-րդ աշխատավարձը»:

22153 | 21
Facebook