Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սիրիան սպառնացել է հարվածել Թել Ավիվի օդանավակայանին

12:10, չորեքշաբթի, 23 հունվարի, 2019 թ.
Սիրիան սպառնացել է հարվածել Թել Ավիվի օդանավակայանին

Դամասկոսը կհարվածի Թել Ավիվի օդանավակայանին, եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միջոցներ չձեռնարկի՝ կանխելու Սիրիայի ուղղությամբ Իսրայելի հարվածները: Այս մասին, ինչպես հայտնում է РИА Новости-ն, հայտարարել է ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար ալ-Ջաֆարին:

Նրա խոսքով՝ Սիրիայի ԱԳՆ-ն նամակներ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և ԱԽ-ին՝ պահանջելով դատապարտել Իսրայելի ավիահարվածներն ու միջոցներ ձեռնարկել դրանք դադարեցնելու համար:

«Կամ ՄԱԿ-ի ԱԽ-ն միջոցներ կձեռնարկի, կամ Սիրիան կպատասխանի Իսրայելի գործողություններին: Սիրիան կպաշտպանի իր իրավունքն ու հարված կհասցնի Թել Ավիվի օդանավակայանին»,- ասել է Ջաֆարին:

Ավելի վաղ Իսրայելը հրթիռակոծել էր Սիրիայում իրանական օբյեկտներն ու Սիրիայի ՀՕՊ համակարգերը:

6487 | 0
Facebook