Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մարտի 1-ը չի բացահայտվի, մինչև իշխանության չգա մի ուժ, որն այդ իրադարձություններին չի մասնակցել». Արեն Ափիկյան

11:05, չորեքշաբթի, 23 հունվարի, 2019 թ.
«Մարտի 1-ը չի բացահայտվի, մինչև իշխանության չգա մի ուժ, որն այդ իրադարձություններին չի մասնակցել». Արեն Ափիկյան

Բիզնես-խորհրդատու Արեն Ափիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ նորից նայեցի Պասկևիչյանի ֆիլմը և վերջնականապես հասկացա, որ Մարտի 1-ը չի բացահայտվի, մինչև իշխանության չգա մի ուժ, որն այդ իրադարձություններին չի մասնակցել ոչ մի կողմից: Մինչ այդ երկու կողմերն էլ մեղավորությունը բարդելու են իրար վրա, երբ իրականում երկու կողմն էլ մեղավոր են: Արանքում ուղղակի 10 մարդ զոհվեց, հանուն ինչի՞: Իսկ մինչև մենք ներսում իրար միս ենք ուտում, Արցախի շուրջ գնում են պրոցեսներ, որոնց մասին մեզ չեն տեղեկացնում, բայց որոնք շատ անհանգստացնող են: Դուք պատրաստվեք խաղաղության, ես գնամ կրակել սովորեմ...»:

5418 | 4
Facebook