Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Զարմանալի է, թե ինչ արագ ենք մոռանում». Ռաֆայել Թեյմուրազյան

01:18, հինգշաբթի, 24 հունվարի, 2019 թ.
«Զարմանալի է, թե ինչ արագ ենք մոռանում». Ռաֆայել Թեյմուրազյան

Լրագրող Ռաֆայել Թեյմուրազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Հայաստանի կորսված գարունը» ֆիլմը պարբերաբար նայում եմ։ Նայում եմ, որ չմոռանամ, թե ինչեր ենք տեսել։ Զարմանալի է, թե ինչ արագ ենք մոռանում, ընդհանրապես։ Այսօր առավոտյան նույնիսկ մի քիչ հուզվել եմ՝ կարդալով, որ ֆիլմը ցուցադրվելու է Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ։ Անսովորը` վերջապես աղետը հաղթահարելու զգացողությունն է։ 2000-ից ընդդիմության հանրահավաքներին ու ցույցերին մասնակցել եմ, բայց ամեն անգամ դրանք ավելի են խորացրել անզորության զգացողությունը։ Իսկ այդ զգացողությունը գալիս էր ոչ թե նրանից, որ բռնում բանտերն էին լցնում, կեղծում, ջարդում ու ծեծում էին, այլ որ ընկերոջդ, ծանոթիդ հետ խոսելիս հասկանում էիր պրոպագանդայի ուժը։

Կաթիլ առ կաթիլ, բառի բուն իմաստով արյունով ու քրտինքով ծնվեց այն ուժը, փաստերի այն համախումբը, որն ի վերջո ջարդեց պատը, թույլ չտվեց կոծկել հանցագործությունը։ Ռ.Քոչարյանին և Մարտի 1-ի կազմակերպման գործում ներգրավված մյուս անձանց դատարանի առաջ կանգնեցնելու անհրաժեշտությունը պայմանավորված է ոչ թե վրեժի ցանկությամբ, այլ որ ապագայում Հայաստանի որևէ ղեկավարի մտքի ծայրով անգամ չանցնի անել այն, ինչ արեցին օրվա իշխանությունները 2008-ին»։

4125 | 2
Facebook