Ջիբրալթարում մեկնարկել է «Tradewise Chess Festival» շախմատի փառատոնը, որի գլխավոր մրցաշարին Հայաստանը կներկայացնեն Լևոն Արոնյանը, Հրանտ Մելքումյանը և Էլինա Դանիելյանը: Այսօր կայացած 1-ին տուրում Լևոն Արոնյանը հաղթեց հնդիկ Խուրաշմա Սուկանդարին՝ 31-րդ քայլին, Հրանտ Մելքումյանը դժվարին պայքարում1116-րդ քայլին հաղթեց Ռուսաստանը ներկայացնող Դինա Բելենկայային։ Էլինա Դանիելյանը ոչ-ոքի է խաղացել մեքսիկուհի Ավիլայի հետ։