Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Շարունակում ենք աղոթել և սպասել լավ լուրերի». անհետացել է ֆուտբոլիստին տեղափոխող ինքնաթիռը

23:40, երեքշաբթի, 22 հունվարի, 2019 թ.
«Շարունակում ենք աղոթել և սպասել լավ լուրերի». անհետացել է ֆուտբոլիստին տեղափոխող ինքնաթիռը

Նանտից Քարդիֆ մեկնելու ճանապարհին անհետացել է արգենտինացի ֆուտբոլիստ Էմիլիանո Սալային տեղափոխող մասնավոր ինքնաթիռը: Ինքնաթիռն անհետացել է երկուշաբթի երեկոյան։ Որոնողափրկարարական աշխատանքներ իրականացվում են ուղղաթիռներով ու մոտորանավակներով, սակայն արդյունքներ չկան։ Գերնսի կղզու ոստիկանությունը հայտարարել է, որ ինքնաթիռը հարկադրված վայրէջք է խնդրել՝ մոտ 1500 մետր բարձրության վրա, սակայն մոտ 700 մետր բարձրության վրա ինքնաթիռի հետ կապը կորել է։ Ակումբի նորեկի անհետացման վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություն է տվել:

«Մենք շոկի մեջ ենք՝ ինքնաթիռի անհետացման լուրից հետո: Մենք Էմիլիանոյին երեկ երեկոյան էինք սպասում Քարդիֆում, այսօր նա պետք է թիմի հետ առաջին մարզումն անցկացներ: Մենք խիստ անհանգստացած ենք։ Ակումբի բոլոր մարզիչները, ֆուտբոլիստները և ներկայացուցիչները մտքերով Էմիլիանոյի և օդաչուի հետ են: Շնորհակալություն ենք հայտնում բոլորին՝ այս դժվար պահին մեզ ցուցաբերած աջակցության համար: Շարունակում ենք աղոթել և սպասել լավ լուրերի»,- նշված է «Քարդիֆ»-ի պաշտոնական հայտարարության մեջ։

6462 | 0
Facebook