Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Աշխարհահռչակ հայ գիտնական Յուրի Օգանեսյանը պարգեվատրվել Վիկտոր Համբարձումյան մեդալով

23:35, երեքշաբթի, 22 հունվարի, 2019 թ.
Աշխարհահռչակ հայ գիտնական Յուրի Օգանեսյանը պարգեվատրվել Վիկտոր Համբարձումյան մեդալով

Վիկտոր Համբարձումյան մեդալով է պարգևատրվել անվանի հայ գիտնական Յուրի Օգանեսյանը:

Յորի Օգանեսյանը ֆիզիկոս է, ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1970 թ.), պրոֆեսոր ((1981 թ.), ՌԳԱ ակադեմիկոս (1997 թ., թղթակից անդամ՝ 1990 թվականից)։

2018-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանագրով Յուրի Օգանիսյանին (Հովհաննիսյանին) շնորհվել է ՀՀ քաղաքացիություն: 2018 թվականին ՀՀ-ում մարվել է ֆիզիկոսին նվիրված հատուկ ծրար (ֆիլատելիստական արտադրանք), որի վրա պատկերված է 2006 թվականին Յուրի Հովհաննիսյանի կողմից հայտնաբերված Մենդելեևի պարբերական աղյուսակը համալրող նոր՝ 118-րդ քիմիական տարրը՝ oganesson (Og)-ը:

Գիտնականի աշխատանքները վերաբերում են փորձարարական միջուկային ֆիզիկային և արագացուցչային տեխնիկային։ Հովհաննիսյանի ղեկավարությամբ կատարվել են գերծանր քիմիական տարրերի սինթեզման բազմաթիվ փորձեր, մշակվել են այդ տարրերի հատկությունների հետազոտման փորձարարական ինքնատիպ կայանքներ։ Նոր տարրերի (104-108 ատոմային կարգահամարով) արհեստական սինթեզի բնագավառում կատարված 11 հայտնագործությունների համահեղինակ է։ Ղեկավարել է ծանր միջուկների արագացուցիչների ստեղծման աշխատանքները և հետազոտել այդ միջուկների ռեակցիաների մեխանիզմը, տրոհման շարժառիթները, էկզոտիկ միջուկների հատկությունները։

Ղեկավարել է կիրառական նշանակության հետազոտություններ՝ միջուկային թաղանթների ստացման տեխնոլոգիայի, ռադիոբժշկական ախտորոշման համար մաքուր իզոտոպների արտադրության մշակման բնագավառներում, նախագծել և կառուցել է կոմպակտ էլեկտրոնային արագացուցիչներ (միկրոտոններ)՝ կարճ կյանքի տևողությամբ իզոտոպների արտադրության համար:

4277 | 0
Facebook