Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կրակոցներ Սուրենավանում. կա 3 վիրավոր

19:35, երեքշաբթի, 22 հունվարի, 2019 թ.
Կրակոցներ Սուրենավանում. կա 3 վիրավոր

Այսօր՝ հունվարի 22-ին, կրակոցներ են հնչել Արարատի մարզում: Ժամը 16:40-ի սահմաններում Վեդիի բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 3 քաղաքացի: Ինչպես Արարատի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են՝ վիրավորներն են՝ Արարատի մարզի Սուրենավան գյուղի բնակիչներ, 35-ամյա Վրեժ Ղազարյանը, 30-ամյա Վաղարշակ Ղազարյանը և 47-ամյա Վահան Ղազարյանը: Ոստիկանները պարզել են, որ վերջիններս հիվանդանոց են տեղափոխվել Սուրենավան գյուղի վարչական տարածքում գտնվող արոտավայրերից մեկից:

Փաստի առթիվ քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 34-104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանշներով հարուցվել է քրեական գործ: Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաև կրակոցի հետևանքով վնասված մի քանի ավտոմեքենաներ, որոնց սեփականատերերի ինքնությունը պարզվում է: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև կրակողի ինքնությունը, ով նույն գյուղի բնակիչ, 22-ամյա Արգիշտի Բրոյանն է, ով դեպքի վայրից դիմել է փախուստի:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

7147 | 0
Facebook