Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 20 փետրվարի, 2019 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Համացանց

«Դուք տարրական պատկերացում չունեք, որ իրավապահների պոտենցիալ «կլիենտներն եք»». Արմեն Դանիելյան

17:40, երեքշաբթի, 22 հունվարի, 2019 թ.
«Դուք տարրական պատկերացում չունեք, որ իրավապահների պոտենցիալ «կլիենտներն եք»». Արմեն Դանիելյան

ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բնավ էլ մի մոռացեք, թե ումից և ինչից եք ազատագրվել, իսկ մանր-մունր թերություններ կլինեն. նոր ձևավորվող իշխանություն է... Ամենակարևորն այն է, որ դեգրադացված թալանչիներ այդ իշխանության մեջ չլինեն... Երբ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը բարձրաձայնում է, որ «Արարատի մարզպետն իրավունք չուներ աշխատավարձը գերազանցող ինքնապարգևատրում անել», ապա դա վկայում է բարձրագույն իշխանության ազնվության մասին: Կարող էին չէ՞ նախորդների նման փեշերը փռել վրաները և ասել, որ իրենց մոտ թղթերով ամեն ինչ կարգին է, բայց չարեցին և վստահ եմ՝ ապագայում էլ չեն անի...
     Հ.Գ. Այս միջադեպը ոմանց համար չի կարող սրբադասվելու պատճառ դառնալ. սա շտկվող թերություն է... Իսկ որ ձեզանից շատերը թաթախված են եղել համակարգային կոռուպցիայի մեջ, ապա դրանում ոչ ոք չի կասկածում և եթե դուք դեռ կարծում եք, թե կարող եք անխափան չարախոսել կամ զազրախոսել, ապա չարաչար սխալվում եք, քանզի ոչինչ չի մոռացվել... Ձեր նման քաղաքական անպետքություններին պետք է պարզապես ասեմ, եթե դուք դեռ «վայելում եք» ազատությունը, դա բնավ էլ չի նշանակում, որ ձեր ներգրավվածությունը կոռուպցիոն սխեմաներում չի բացահայտվելու և ձեզ վերջնականապես «համոզելու եք», թե կոռուպցիայով չեք զբաղվել... Ցավալի է, բայց դուք տարրական պատկերացում չունեք, որ իրավապահ մարմինների պոտենցիալ «կլիենտներն ենք» և եթե ոչ այսօր, ապա վաղն անպայմանորեն պատասխանատվության եք կանչվելու ոչ միայն ինքնապարգևատրումների, այլև կոռուպցիայով զբաղվելու համար։ Այլոց սևացնելով՝ մի փորձեք երկրային և երկնային հրեշտակներին գցել թյուրիմացության մեջ. չի ստացվի, համբերատար սպասեք ձեր հերթին...»:

| | |
4825 | 6
Facebook